«Մենք ծախված էինք ներսում: Եթե մենք թասիբ ունենայինք, էս օրը չէինք ընկնի: Ներքին դավաճաններ կային»․ Վազգեն Սարգսյանի ընկերը

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, մենք շատ լավ կլինեինք, ես Վազգեն Սարգսյանի մարտական ընկերն եմ եղել, առաջին անգամ դիրքեր բարձրացել եմ իր հետ, ես իրեն հարգել եմ, ազնիվ մարդ է եղել. ինքը եթե լիներ, մենք էս օրին չէիք լինի:

Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԱԲ անդամ Սամվել Գալստյանը:

Անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությանը, նա ասաց. «Ես իրենց ոչ մի բանին չեմ խառնվում: Ես միայն զինվորի կողքին եմ, իմ ժողովրդի կողքին եմ մինչև մահ ու գերեզման»:

Հարցին, թե ինչու պարտվեցինք, Սամվել Գալստյանն ասաց. «Մենք ծախված էինք ներսում: Եթե մենք թասիբ ունենայինք, էս օրը չէինք ընկնի: Ներքին դավաճաններ կային»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ