![]()
Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում՝ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:
Նշենք, որ նա այն զինվորականներից էր, որը չէր միացել ԳՇ հայտարարությանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԳՇ-ի հայտարարությանը Մակարյանն ասաց. «Ես դրա մասին չեմ կարող մեկնաբանել»:
Դիտարկմանը՝ շատ զինվորականները ասում են, որ բանակի կողքին են, Մակարյանն արձագանքեց. «Դուք ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե չէ», լրագրողի դրական պատասխանից հետո Մակարյանն ասաց. «Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դա պետական հեղաշրջման փորձ չէ, ԳՇ պետի տեղակալը դարձյալ ասաց, որ ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ:
![]()