![]()
Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ավագ որդու՝ Ռոբերտի հետ զբոսանքից։ Փոքրիկը խաղում է ձյան հետ։ Լուսանկարին կից նա գրել է.
«Առավոտյան զբոսանք որդուս հետ Երևանում»։
Նրանք Շառլ Ազնավուրի անվան հրապարակում են։ Սիրուշոյի երևանյան լուսանկարները հաճախ քաղաքի այս հատվածում զբոսանքից են։
![]()
Այս անգամ ևս երգչուհին ցույց չի տվել երեխայի դեմքը։ Ռոբերտն այս տարի հուլիսին կդառնա 5 տարեկան։ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ևս մի որդի ունեն` Միքայելը, որը մայիսին կդառնա 3 տարեկան։
![]()
![]()