Արյան խումբը, այնուամենայնիվ, կարող է մարդուն խոցելի դարձնել կորոնավիրուսի նկատմամբ. հետազոտություն

Երկրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ բարձր է կորոնավիրուսով վարակվելու եւ կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկը: Նման եզրակացության են եկել Բոսթոնի Brigham& omen’s հիվանդանոցի մասնագետները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հետազոտության հեղինակներին հետաքրքրել է վիրուսի տարրը, որը պատասխանատու է տիրոջ բջիջների հետ կապակցմանը: Նրանք ցանկացել են իմանալ, թե ինչպես է արյան խումբն ազդում վիրուսի կապակցանը էրիտրոցիտների եւ էպիթելային բջիջների:

Պարզվել է, որ վիրուսը «նախընտրել» է երկրորդ խմբի արյան հակագենները: Ընդ որում, արյան տարբեր խմբերի մոտ էրիտրոցիտների հետ վիրուսի կապակցման աստիճանի հատուկ տարբերություն չի հայտնաբերվել:

Կորոնավիրուսի ծանր ձեւի ռիսկը նաեւ բարձր է եղել սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց, ծերերի, դիաբետիկների, ճարպակալմամբ տառապող մարդկանց, ինչպես նաեւ Ալցհեյմերով տառապող մարդկանց մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ