![]()
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկզբում խորհուրդ չէր տալիս մինչեւ 5 տարեկան երեխաներին դիմակ կրել: Մի քանի երկրներում դիմակ կրելու թույլատրելի տարիքը նվազեցված էր մինչեւ 2-3 տարեկանը: Սակայն Իտալիայում անցկացված ոչ մեծ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դիմակները կարող են անվտանգ լինել նույնիսկ նորածինների համար. դիմակ կարելի է կրել արդեն 4 ամսականից:
Հետազոտության հեղինակները 47 երեխաների բաժանել են 2 խմբի՝ մինչեւ 2 տարեկան եւ 2 տարեկանից մինչեւ 12: Այնուհետեւ նրանք փորձ են անցկացրել, որի ժամանակ երկու խմբերի երեխաները պետք է դիմակ կրեին իրենց սովորական զբաղմունքների ժամանակ, այդ թվում՝ խաղալիս եւ պարզ ֆիզիկական վարժություններ կատարելիս: Տարիքով ավելի մեծ երեխաներին խնդրել են 12 րոպե միջանցքում քայլել դիմակ դրած: Հետազոտության ժամանակ բժիշկները հետեւել են յուրաքանչյուր երեխայի վիճակին:
Պարզվել է դիմակով երեխաներից ոչ մեկի մոտ շնչառության դժվարություններ չեն եղել, անգամ նորածինների: Արտաշնչվող ածխաթթու գազի քանակությունը նույնպես զգալիորեն չի փոխվել:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների շրջանում բժշկական դիմակների օգտագործումը կապված չէ թթվածնի կողմից դեսատուրացիայի դրվագների կամ շնչառական դիսթրեսի կլինիկական նշանների զարգացման հետ»,- հայտնել են գիտնականները:
![]()