![]()
Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն։ Այն շահագործելու են Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ Հաղորդում է Ermenihaber-ը:
ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը՝ բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ 40 րոպե։
Թուրքական աղբյուրը նշում է, որ նաև կան Albatros-ի այնպիսի մոդելներ, որոնց բեռնատարողությունը հասնում է 50 կգ, 100 կգ և նույնիսկ 150 կգ։ 150 կգ բեռնատարողության տարբերակի փորձարկումները կիրականացվեն սույն տարում։
Նշվում է նաև, որ ԱԹՍ-ն օգտագործվելու է նաև հրդեհի, երկրաշարժի ժամանակ, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակներում։
![]()