«Ես նույնիսկ չգիտեի, որ դրանք բացվել են իմ ղեկավարության տարիներին». Ռոբերտ Քոչարյանը՝ Սորոսի գրասենյակի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը Հայաստանում Սորոսի գրասենյակների գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն չի ունեցել․

«Ես նույնիսկ չգիտեի, որ դրանք բացվել են իմ ղեկավարության տարիներին»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Բաց հասարակության հիմնադրամները, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, Հայաստանում տարեկան տասնյակ ծրագրեր է ֆինանսավորում: Հիմնադրամի գրանտներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2016 թվականին Բաց հասարակության հիմնադրամներից ստացել է երկու դրամաշնորհ՝ 67.600 և 36.029 դոլար: Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ դրա գործունեության թիրախներ են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախորդ տարի մի քանի գրանտ է ստացել: Հունվարի 27-ին գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի անունով կատարվել է 55.375 դոլարի փոխանցում, ապա ևս 10,265 դոլարի փոխանցում, իսկ սեպտեմբերի 1-ին նրան է տրամադրվել 104.000 հազար դոլարի գրանտ: Ավելի ուշ, նոյեմբերի 15-ին գրասենյակին փոխանցվել է ևս 50.000 դոլար՝ Արա Զալյանի անունով:

2016 թվականին մեծ ֆինանսավորում են ստացել նաև Հելսինկյան կոմիտեն և «Ֆակտոր» ինֆորմացիոն կենտրոնը: Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի անունով հունիսի 29-ին փոխանցվել է 103.925 դոլար, իսկ «Ֆակտոր» ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Արևհատ Սահակյանի անունով՝ 103.657 դոլար:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ