![]()
Արթուր Սակունցն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Կլասիկ անտեղյակը….
Գերագույն գլխավոր հրամանատարը, որը չգիտի թե իր նշանակած պաշտպանության նախարարն ինչ հրաման է ստորագրում…
Պետության գլխավոր պաշտոնը զբաղեցրած անձը՝ նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարար է նշանակում անձի, որի քաղաքացիությունից էլ չի տեղյակ եղել…
![]()
Բայց տեղյակ է, որ իր որդին հաջողակ բիզնեսմեն է…
Եթե այս քրեական գործն էլ չլիներ, ու մեղադրյալ էլ չլիներ, այդպես էլ մնալու էր անտեղյակ…
Հետաքրքիր է, էլ ինչից է անտեղյակ եղել, կարծում եմ ներքոհիշյալ հարուցվեիք քրեական գործերով …
անտեղյակ է եղել համակարգային կոռուպցիայից,
անտեղյակ է եղել Կենտրոնական բանկի կողմից ոսկու ողջ պաշարներն իրացնելուց,
անտեղյակ է եղել Վանաձորի «Պրոմոթեյ Քիմպրոմի» չաշխատելու պատճառներից,
անտեղյակ է եղել հայ-իրանական գազամուղի տրամաչափից,
անտեղյակ է եղել Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչների ապօրինի սեփականազրկումից,
անտեղյակ է եղել նաիրիտինհատկացված ֆինանսավորումից,
անտեղյակ է եղել Գույք -պարտքի դիմաց խայտառակ գործարքից…
ու այսպես անտեղյակ կառավարել է….
Բայց լավ տեղյակ է , որ իր որդին հաջողակ է բիզնեսի մեջ…
Կլասիկ անտեղյակը….Գերագույն գլխավոր հրամանատարը, որը չգիտի թե իր նշանակած պաշտպանության նախարարն ինչ հրաման է…
Posted by Artur Sakunts on Friday, February 1, 2019
![]()