Վրաստանում հայտնել են պատվաստանյութի ներկրման ժամկետների մասին

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ՝ ակնկալվում է, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա մարտից ոչ ուշ: Կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո փոխնախարարը հայտարարել է, որ Astrazeneca պատվաստանյութն ավելի վաղ կստանան, քան Pfizer-ը: Այս մասին փոխանցում է aliq.ge-ն։

«Ակնկալվում է, որ առաջին դեղաչափերը կստանանք մինչև մարտի վերջ: Այս մասին ակնհայտորեն մատնանշում է COVAX հարթակը»,- ասել է նա:

Գաբունիան ավելացրել է նաև, որ հարթակի հետ կապ են հաստատել, համագործակցությունը կշարունակվի: Այսօր արդեն 575 հազար դոլար է փոխանցվել հարթակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ