«Նախագահը չկարողացավ ազատվել վարչապետի կամակատարը լինելու մեղադրանքից…». Գեւորգ Պետրոսյան

ՀՀ նախագահը վարվեց այնպես, ինչպես միշտ վարվել է. ես իր հետ հանդիպմանն ասացի՝ դուք եզակի հնարավորություն ունեք ձերբազատվել այն մեղադրանքից, ըստ որի դուք վարչապետի կամակատարն եք: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդևրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որտեղ նա նշել է, որ չի ստորագրի Օնիկ Գասխարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, սակայն այդ հարցով ՍԴ չի դիմի, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով նա կազատվի աշխատանքից:՜

«Փաստորեն ինքը չկարողացավ ձերբազատվել այդ մեղադրանքից: Ինքը ոչ թե պետք է օրենքի սահմանադրականությունը վիճարկեր ՍԴ-ում, այլ ներկայացված միջնորդագրի: Փաստորեն, եթե ինքը միջնորդագիրն անտեր է թողել, դա նշանակում է, որ ինքը համաձայնություն է տվել, որ ՔՇ պետն ազատվի»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը դժվարացավ ասել՝ նախագահին ճնշել են, թե ոչ. «Բավական փորձառու մասնագետներ իրենց կարծիքն արտահայտել են, եւ այնպես չի, որ ես ինքս էլ եմ պնդում, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը: Մարդուն աշխատանքից կարելի է ազատել բացառապես հարգելի պատճառներով, հակառակն արգելված է Սահմանադրությամբ:

Մենք չպետք է մոռանանք, որ գտնվում ենք ռազմական դրության պայմաններում: Այո, սովորական պայմաններում, եթե որեւէ խնդիր չկա, ԳՇ պետը հելնի ասի՝ ես կառավարության հրաժարականն եմ պահանջում… իհարկե, սա որեւէ պարագայում ռազմական հեղաշրջման փորձ չի, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, որ նա շեղվել է իր գործառույթից: Բայց ռազմական դրության պայմաններում, եթե ԳՇ պետը հասկանում է, որ ինքնահռչակ գերագույն հրամանատարն ուղղակի խաթարում է բանակի բնականոն գործունեությունը, նա ոչ թե իրավունք չունի, այլ պարտավոր է կարծիք հայտնելու: Այս պայմաններում նրան այդ հիմքով ազատելը հակասումէ եւ արդարության սկզբունքին եւ մեր ազգային անվտանգության ապահովման շահերին, եւ միջազգային կոնվենցիաներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ