Ռոհանին ամերիկյան պատժամիջոցների չեղարկումն անվանել է միջուկային գործարքի պահպանման միակ միջոց

Իրանական միջուկային ծրագրին առնչվող Համատեղ համապարփակ գործողությունների պլանը կրկնակի քննարկման ենթակա չէ, և այն պահպանելու միակ միջոցն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Համաձայն 2020 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի՝ փետրվարի 23-ին Իրանում ուժի մեջ է մտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից միջուկային օբյեկտների ստուգման սահմանափակումը։ Փետրվարի 23-ից հետո ԱԷՄԳ-ի տեսուչները զրկվել են Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիությունից, սակայն այդ տվյալները 3 ամիս կպահպանվեն և հասանելի կդառնան, եթե ԱՄՆ-ը վերացնի պատժամիջոցները։

Ֆրանսիան կոչ է արել Իրանին պահպանել միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունները։
«Միջուկային դոսյեի հետ կապված Ֆրանսիան ընդգծել է խորին անհանգստությունը որոշումների վերաբերյալ, որոնք ընդունվել են Իրանի կողմից՝ 2015 թվականի Վիեննայի պայմանավորածությունների խախտմամբ։ Նա նշել է Թեհրանի կողմից պարտականությունների կատարմանը վերադառնալու և ԱԷՄԳ-ի հետ լայնամասշտաբ համագործակցության անհրաժեշտությունը»,-ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ