Էրդողանը հանձնարարել է Արցախյան վերջին պատերազմի մասին սերիալ նկարահանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է Արցախյան վերջին պատերազմի և այսպես կոչված` «Խոջալուի ցեղասպանության» մասին սերիալ նկարահանել:

Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին Ադրբեջանի մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթուն:

Վերջինիս խոսքերով` Էրդողանի հանձնարարությամբ` Ադրբեջանի հետ միասին կիրականացվեն ֆիլմերի և սերիալների նկարահանումների նախագծեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ