Քարին Տակի համայնքապետը մինչև զոհվելն ասում էր՝ անունը չտաս, երբեք գյուղը չենք տա

Արցախում պատերազմի ակտիվ փուլում, երբ կանխատեսվում էր, որ ադրբեջանցիները ծրագրել են հարավային հատվածի առաջխաղացմամբ հասնել Շուշի քաղաք, Քարին Տակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը եղբորը՝ Թաթուլին ասել է․ «Եթե գյուղը տանք, գնալու եմ պապայի գերեզմանում ինձ սպանեմ»։

Հայրը՝ Վաղարշակ Առուշանյանը, զոհվել է 1992 թ.-ի հունվարի 26-ին՝ Քարին Տակի հերոսամարտում։ Այդ ժամանակ ադրբեջանական ուժերը զգալի կորուստներով հետ են մղվել։ Վաղարշակ Առուշանյանը պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Պատերազմի հենց սկզբից Շուշին պարբերաբար հրետակոծվում էր: Իսկ նոյեմբերի սկզբին ռազմական գործողությունները ծավալվում էին Շուշի քաղաքի և Քարին Տակ գյուղի մատույցներում։ Դեռևս հոկտեմբերի 28-ին Շուշիում հրամանատարական կետում կայացված խորհրդակցությանը մասնակցել են նաև Քարին Տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը և գյուղի պաշտպանական ուժերի հրամանատար Արթուր Առաքելյանը։ Այդտեղ է եղել նաև Սեյրան Օհանյանը: Որոշվում է, որ Սղնախ և Քարին Տակ գյուղերի մեջտեղում գտնվող Չախմախ կոչվող տեղամասում գտնվող զինվորականների հետ գյուղացիները համատեղ պետք է իրականացնեն պաշտպանությունը։

Խորհրդակցությունից հետո Առուշանյանն ու Առաքելյանը վերադարձել են գյուղ, ապա գնացել Չախմախ տեղամաս, որպեսզի որոշեն նոր դիրքերի տեղակայման վայրը: Տեղ հասնելուն պես հարձակում է սկսվել, տղաները մարտի են բռնվել և իրենց կյանքի գնով կասեցրել հակառակորդի առաջխաղացումը։ Խրամատում զոհվել են Մխիթար Առուշանյանը, Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։

Մխիթարի և Արթուրի զոհվելու լուրը խառնաշփոթ է առաջացրել քարինտակցիների շրջանում, քանի որ զոհվել է և՛ հրամանատարը, և՛ համայնքի ղեկավարը։ Մխիթար Առուշանյանին, Արթուր Առաքելյանին և Կամո Առաքելյանին սակավաթիվ անձանցով հուղարկավորել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ