Լիտվայի ԱԳՆ-ի «Պահապան հրեշտակը» ծածկվել է Հայաստանի դրոշով

Լիտվայի արտգործնախարարության «Պահապան հրեշտակը» այսօր ծածկվել է Հայաստանի դրոշով, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանին կարող է բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության բարձր չափանիշեր,

բնապահպանության և բիզնեսի համար լայն հնարավորություններ»,- համաձայնագիրն իրավական ուժ ստանալու կապակցությամբ շնորհավորական ուղերձում թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիտվայի փոխարտգործնախարար Առնոլդաս Պրանկևիչուսը:

«Սա տոնելու առիթ է Լիտվայի համար, քանի որ մենք ավելի ուժեղ ենք միասին»,- գրել է Լիտվայի փոխարտգործնախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ