![]()
Արծվիկ Մինասյանը անդրադառնալով երեկ իր ֆեյսբուքյան էջում Սայաթ Շիրինյանի գրառումը կիսվելուն գրել է․
«Իմ էջից այլ անձի գրած մի նյութ է կիսվել, որում վիրավորանք կա հակառակ թևի հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ես ներողություն եմ խնդրում այդ թյուրիմացության համար։
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես սթափ մտածող եմ և երբեք նման բան չէի անի։ Հարցազրույցի ժամանակ հեռախոսս փոխանցել եմ շրջապատում կանգնած անձանցից մեկին, որպեսզի չխոչընդոտվեր հարցազրույցը հնարավոր զանգի պատճառով։ Այդ ընթացքում է հավանաբար տեղի ունեցել այդ թյուրիմացությունը»։
Հիշեցնենք, որ երեկ Արծվիկ Մինասյանի էջով կիսվել էին Սայաթ Շիրինյանի գրառմամբ, որտեղ Սայաթ Շիրինյանը հրապարակում վարչապետի հրավիրած հանրահավաքին գնացող մարդկանց ոչխար էր անվանել։
![]()