![]()
Մարտի 2-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ պատգամավորներից ոմանք անդրադարձան ներքաղաքական իրավիճակին:
Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին. «Ես օրակարգի հետ կապված մի բան եմ ուզում ասել: Հարգարժան խորհրդարան, եթե նկատել եք, երկրում ճգնաժամ է, ծայրահեղ վիճակ է:
Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծման կարիք ունի»: Պատգամավորը խորհրդարանին առաջարկեց գտնել հանգուցալուծում, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են, առաջարկ հրապարակավ եղել է նաեւ վարչապետի կողմից.
«Կարելի է նստել, քննարկել, հանգուցալուծումը գտնել»:
![]()