![]()
16-ամյա հայ մասնակիցը ոտքի հանեց ռուսական «Ну-ка, все вместе» նախագծի ժյուրիի բոլոր 100 անդամներին .
«Ռոսիա1» հեռուստաալիքով «Ну-ка, все вместе» նախագծի առաջին թողարկմանը այսօր մասնակցել է մեր հայրենակից 16-ամյա Գարիկ Զաբելյանը ով իր բացառիկ ձայնով և տաղանդով ժյուրիի բոլոր 100 անդամերին կանգնեցրել է ոտքի :Ճանաչված երգիչ և նախագծի ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւ տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում և գրել .
«Եվ անմիջապես առաջին հեռարձակման ժամանակ, 16-ամյա Գարիկ Զաբելյանը բարձրացրեց ժյուրիի բոլոր 100 անդամներին իր զարմանալի ձայնով Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանն աներևակայելի ուժեղ է:
Շատ տաղանդավոր մասնակիցներ կան, և ես որոշեցի, որ յուրաքանչյուր ծրագրից հետո ես ամենավառ ելույթը կտեղադրեմ իմ էջում:
Այսպիսով, առաջին եզրափակիչը Գարիկ Զաբելյանն է:» , – գրել է Սերգեյ Լազարեւը:
![]()