![]()
Անցյալ տարի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին կյանքի որակով գլխավորում էր քաղաքային բարեկեցության City Wellbeing Index-ը: Այս մասին ասվում է Knight Frank խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ, որի մասին մարտի 1-ին հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
City Wellbeing Index -ը հաշվարկվել է՝ հաշվի առնելով մի քանի ցուցանիշներ՝ առողջություն, անվտանգություն, շրջակա միջավայրի և շուկայի կայունություն:
Վարկանիշային ցուցակում կա հարյուր քաղաք: Երկրորդ տեղում իսպանական Մադրիդն է, երրորդում՝ կանադական Վանկուվերը: Նախորդ տարում կյանքի բարձր որակ ունեցող լավագույն երեք քաղաքներն էին եվրոպական Օսլոն, Ցյուրիխը և Հելսինկին:
2020 վարկանշային աղյուսակի վերջում Յոհանեսբուրգ (ՀԱՀ) 98-րդ, Կիևը՝ 99, Լագոսը (Նիգերիա)՝ 100:
![]()