ՀՀ-ն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ քաղաքական հայտարարություն անող ԳՇ պետ

Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը 2008-ի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է:

Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ոչ թե կռահում է, այլ հիմնավորված հանգամանք: Այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ զինվորականների վրա իր ազդեցությունն օգտագործելով՝ փորձել նրանց դրդել ելնել ժողովրդի դեմ:

Ուզում եմ ասել, որ ԳՇ հայտարարությունն ապօրինի է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն արձանագրում է, որ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն, սակայն այսօր Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր դիրքորոշում և խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ