«Պիտի ապրենք այնքան, որ տեսնենք մեղավորներին խստագույնս պատժված»․ Սամվել Հարությունյանի հայր

Հանրապետության հրապարակում մեկնարկող հանրահավաքին ընդառաջ «Լուրեր»-ը զրուցել է 2008-ի մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի հետ, որը հույս է հայտնել, որ դատաքննությունը կավարտվի, և մեղավորները կբացահայտվեն:

«Հույսներս չենք կորցրել ու չենք էլ կորցնելու, որովհետև հանցագործություն է կատարվել, անմեղ արյուն է թափվել, և պետք է բացահայտվի, ու մեղավորները պատժվեն»,- նշեց Հարությունյանը:

Պիտի ապրենք այնքան, որ տեսնենք մեղավորներին խստագույնս պատժված՝ ընդգծեց Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ