Բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ

«Ինչպես օգտվել նոր վերելակներից:

Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Մինչդեռ խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:

Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:

Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են, ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:

Նոր թե հին, եթե վերելակը չի աշխատում՝ պետք է դիմել համատիրություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ