![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենք:
Նրանք նախարարությունների աշխատակիցներին կոչ են արել չաջակցել վարչապետին:
Նույն պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների մեկ այլ խումբ էլ մուտք է գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի
աշխատակազմի վարչական շենք և իրազեկման ակցիա իրականացնելուց հետո լքել թաղապետարանի շենքը:
![]()