Ավտովթարից վախճանվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը

Այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը։ Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենան ընկել է ձորը։

Չարենցավանի ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունից հաստատել են, որ կանչեր են գրանցվել, մահացածը Վազգեն Գրիգորի Տալյանն է։

Կոտայքի թեմը մահազդ է տարածել, որում նշված է. «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊ի սահմաններում, Երևան ֊ Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ