Նախագահը չստորագրեց, Օնիկ Գասպարյանը մարտի 8-ից օրենքի ուժով այլևս չի հանդիսանա ԳՇ պետ

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ։

Ինչպես  ասվում է  նախագահ հայտարարության  մեջ, Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Սա նշանակում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն աշխատանքից կազատվի վարչապետ Փաշինյանի հայտարարությամբ,  իսկ դա ըստ գործող օրենսդրության կլինի մարտի 7-ին։

Փաստացի Օնիկ Գասպարյանը մարտի 8-ից օրենքի ուժով այլևս չի հանդիսանա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ