«Ես, որպես խնդրի լուծում, առաջարկում եմ հետևյալ տարբերակը․..». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տարբերակը․

«Ես, որպես խնդրի լուծում, առաջարկում եմ հետևյալ տարբերակը․ Դուք, պարոն վարչապետ, Հանրապետության նախագահից վաղը հետ եք վերցնում Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագրի նախագիծը, կարող եք վերանշանակել նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չեք չտալիս ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես մի կողմ եք քաշվում բանակից։

Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու և որեւէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների։ Եվ ընտրություններով ձևավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը կմնան, թե չեն մնա»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ