![]()
Ավստրալացի բժիշկ-սննդաբան Ռեբեկա Գոթորնը պատմել է՝ ինչպես պատրաստել օգտակար բլիթներ երկու բաղադրիչից, գրում է The Daily Mail-ը:
Մասնագետի խոսքով՝ փանքեյք պատրաստելու համար հարկավոր է մեկ հասած բանան եւ երկու ձու: Նախ պետք է հարել ձուն, որից հետո ավելացնել բանանի պյուրե:
«Դա շատ պարզ բաղադրատոմս է: Ընդամենը երկու բաղադրիչ, այնպես որ սխալվելն անհնար է: Նույնիսկ եթե դուք սիրում եք պատրաստել, պետք է փորձեք այդ բաղադրատոմսը: Սակայն եթե ուզում եք փանքեյթն էլ ավելի թանձր զանգվածով պատրաստել, ապա պետք է մի քանի գդալ ամբողջահատիկ ցորենի կամ հնդկացորենի այլուր ավելացնեք այն պահին, երբ փխրեցնում եք բանանը»,-պատմել է նա:
Ստացված խառնուրդը խորհուրդ է տրվում տապակել, շրջել մյուս կողմի վրա, երբ պանքեյքը սկսի պղպջակել:Այն կարելի է մատուցել սոուսների, օշարակների կամ հատապտուղների հետ:
![]()