Տղամարդը պիցցա է պատվիրել և դարձել միլիոնատեր

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սաութ-Հէնդլի քաղաքի բնակիչը ընթրիքի համար պիցցա է պատվիրել և դարձել միլիոնատեր:Այս մասին գրում է UPI պարբերականը:

Թոմաս Նապիորկովսկին պիցցա է պատվիրել և մինչ այն պատրաստ կլիներ, նրա ուշադրությունը գրավել է խաղային ավտոմատը: Նա գնել է Diamond Millions կոչվող ակնթարթային շահումով խաղի տոմս և դարձել միլիոնատեր:

Միլիոնատեր դարձած տղամարդը նշել է, որ շահած գումարով կնոջ համար ավտոմեքենա է գնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ