«Տեսնես որ իրավաբանն է նախագահին այսպես փուռը տալիս»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տեսնես որ իրավաբանն է նախագահին այսպես փուռը տալիս, որ նրան համոզել է, թե քանի որ ԳՇ պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, հետևաբար, ինքը նրան այդ ժամկետից շուտ ազատելու հրամանագիրը կարող է չտորագրել…

Նախ ԳՇ պետը որևէ կերպ ընտրովի պաշտոն չէ (անգամ խորհրդարանի կողմից), ինչպես ՀՀ նախագահը, ՀՀ դատախազը, ՍԴ անդամը, ՄԻՊ-ը, որ նրան անհնար լինի ավելի վաղ ժամկետում’ մինչև 5 տարին լրանալն ազատելը։ Ավելին, ԳՇ պետը արել է Սահմանադրության առնվազն 2 հոդված’ 6 և 14, խախտող հայտարարություն։

Կարծում եմ, նախագահն այս անգամ պետք է ստորագրի, որովհետեւ իր գրության մեջ հիմնավոր առարկություն չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ