![]()
Օրեր առաջ քաղաքական հայտ ներկայացրած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը բավականին սրեց Հայաստանի ներքաղաքական վիճակը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պահանջը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ ու անմիջապես ՀՀ նախագահին ներկայացրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու նախագիծ։
Թվում էր, թե նախագահը ստորագրելու էր վարչապետի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու նախագիծը, զերծ էր մնալու ավելորդ ինտրիգներ ստեղծելուց ու Հայաստանի ներքաղաքական կյանքը էլ ավելի լարելուց։
Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրեց երկրի ներքաղաքական կյանքը էլ ավելի ապակայունացնելու տարբերակը՝ փաստացի փորձելով Օնիկ Գասպարյանից կերտել դիկտատոր։
Իսկ ո՞վ է նախագահ Արմեն Սարգսյանը և ինչպե՞ս հայտնվեց Հայաստանում։
- Մարդ, ով ջանք չի խնայում սրել երկրի ներքաղաքական կյանքը ու Օնիկ Գասպարյանից դիկտատոր կերտել։
- Մարդ, ով տարիներ շարունակ եղել է «British Petrolium» ընկերության գլխավոր խորհրդատու։
- Մարդ, ով տարիներ շարունակ եղել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։
- Մարդ, ում ըստ բազմաթիվ ասեկոսեների ժամանակին ապտակել է սպարապետ Վազգեն Սարգսյանը, ինչից հետո Արմեն Սարգսյանը լքել է երկիրը։
- Մարդ, ով Հայաստան վերադարձավ ու ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը մերժված Սերժ Սարգսյանի ջանքերով։
- Մարդ, ով հետպատերազմյան՝ երկրի համար չափազանց դժվար ժամանակաշրջանում բացակայում էր երկրից և ինչպես ինքն էր հայտարարում՝ տաքուկ անկյունից հետևում էր Հայաստանյան իրադարձություններին։
- Մարդ, ով մինչ ՀՀ նախագահ դառնալն ունեցել է երկքաղաքացիություն` ի դեպ դրա մասին բազմաթիվ փաստեր կան: Իսկ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։
Այս ամենից հետո տրամաբանական ու բարոյական հարց է ծագում, արդյո՞ք Արմեն Սարգսյանը պետք է շարունակի պաշտոնավարել ՀՀ նախագահի պաշտոնում։
Չնայած որ ամեն ոք այս ամենից հետո ունի իր պատասխանը, բայց շատերը կհամաձայնեն, որ Արմեն Սարգսյանը ՉԻ ԿԱՐՈՂ այլևս պաշտոնավարել որպես ՀՀ նախագահ։
Արմեն Սարգսյանը պետք է հեռանա։
![]()