Նիկոլ Դումանի փողոցում տան հրդեհից քաղաքացի է տուժել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 28-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։36-ին, մարվել՝ 04։40-ին։ Երկհարկանի տան 1-ին հարկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է կահույք, ջերմահարվել՝ հյուրասենյակի պատերը և էլեկտրական տաքացուցիչը։

Շտապօգնության աշխատակիցները բնակիչ Ն․ Ն․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ