Գորբաչովը Պուտինին ու Բայդենին կոչ է արել քննարկել միջուկային պատերազմը

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ծննդյան 90-ամյակին ընդառաջ հարցազրույց է տվել, որում նա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Ջո Բայդենին բանակցությունների կոչ է անում: Դա կարևոր է զինաթափման և անվտանգության ամրապնդման համար:

«Հանդիպելն ու բանակցելը հրամայական է, և գլխավորն այն է, որ միմյանց չսպառնան», – նշել է Գորբաչովը: Նա կարծում է, որ պետք է ջանքեր գործադրել անվտանգության ամրապնդման համար: Օրինակ, ժամանակին Ռոնալդ Ռեյգանը, լինելով բանակցությունների հակառակորդ, հետագայում փոխեց իր տեսակետը: Այնուհետև Գորբաչովը նամակ գրեց Ամերիկայի նախագահին, և երկու օր անց նրանք համաձայնեցին հանդիպել:

«Մենք պետք է հասկանանք, որ բոլորս եվրոպացիներ ենք և դրանից եզրակացություն անենք: Եվ սա նշանակում է, որ մենք պետք է բանակցենք, մենք պետք է ձգտենք հասկանալ միմյանց» , – հավելեց Գորբաչովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ