Հրդեհ Կախակն ու Հացառատ գյուղերում

Փետրվարի 27-ին, ժամը 06։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 08։13-ին։ Այրվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինության տանիքը (մոտ 9 քմ):

***

Փետրվարի 27-ին, ժամը 08։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09:20-ին, մարել՝ 09:50-ին: Այրվել են Հացառատ գյուղի Բուռնազյան 7 հասցեում գտնվող տներից մեկին հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ