COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առնվազն 16 մարդ է մահացել

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է դեղորայքի շուկայի վերահսկիչ մարմինը՝ Swissmedic-ը։

Կարգավորիչ մարմինը 364 հաղորդագրություն է ուսումնասիրել պատվաստումից հետո ենթադրյալ կողմնակի ազդեցությունների մասին։ Դրանցից 199-ը կապված են Pfizer-ի, իսկ 154-ը՝ Moderna-ի մշակած պատվաստանյութերի հետ։ Գրանցվել է նաև 95 լուրջ ազդեցություն, այդ թվում՝ անաֆիլակտիկ շոկի 4 և մահվան 16 դեպք։

Հայտարարությունում նշվում է, որ մահվան դեպքերը գրանցվել են պատվաստումից հետո ժամանակային տարբեր միջակայքերում։ Մահացողները միջինում եղել են 86 տարեկան, և մեծամասնության մոտ արդեն իսկ եղել են լուրջ հիվանդություններ։

Swissmedic –ի տվյալներով՝ այդ դեպքերի ուսումնասիրությունը ի հայտ չի բերել ապացույցներ առ այն, որ մահերի պատճառը եղել է պատվաստումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ