Վահե Ղազարյանի՝ ազատվելու դիմում գրելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, չի համապատասխանում իրականությանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետը շարունակում է իր բնականոն աշխատանքը, իսկ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ