Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձրել է, պահում է միայն դիվերսանտներին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերարդարձրել են բոլոր հայ գերիներին, և պահվում են միայն դիվերսանտները։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզը։ Նա դա որակել է հանցագործություն։

Հիշեցնեք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր նաև, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի ներքին գործն են։ Նա սուր քննադատության է ենթարկել Փաշինյանին, ասելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել է քայքայման եզրին։

Ադրբեջանի նախագահի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցողը հարված է հայկական պետականության հիմքերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ