![]()
ՀՀ քաղաքական ընդդիմադիր ուժերը լուրեր են շրջանառում, թե իբր ՀՀ վարչապետի կայքը կեղծ տեղեկություն է տարածել՝ կապված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հայտարարության տեքստը և բովանդակությունը համաձայնեցրել է ՌԴ ՊՆ գերատեսչության հետ: Առանց համաձայնեցնելու անհնար կլիներ տող անգամ հրապարակել:
Տարբեր գերատեսչություններ իրենց մամլո հաղորդագրությունները տարածում են տարբեր կերպ:
Հետևապես, եթե հայկական պաշտոնական կողմը որևէ սխալ տեղեկություն հրապարակեր, ապա անմիջապես դրան կհետևեր դիվանագիտական նոտա, ինչը չի եղել:
Հիշեցնենք, որ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
![]()