ՌԴ ՊՆ-ն հերքում է․ «Իսկանդեր» համակարգեր չեն օգտագործվել ԼՂ հակամարտության ժամանակ

«Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ըստ մեզ հասած օբյեկտիվ և հավաստի տեղեկատվությունների, որոնք հաստատվել են նաև օբյեկտիվ վերահսկման համակարգերի միջոցով, Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում սույն տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել»,- նշել են ռազմական գերատեսչությունից:

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են նաև, որ հրթիռների ամբողջ մարտապաշարը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում։

Գերատեսչությունում կարծում են, որ «ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել այդ համակարգերի կիրառման հարցում»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ