«Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը». Կարո Փայլան

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել:

«Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը։

Կոչ կ՚ուղղեմ Հայաստանի ժողովուրդին՝ տէր կանգնելու ժողովրդավարութեան»,- ասված է Փայլանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշենք՝ քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի գլխավորությամբ երթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ գործելու են «Վե՛րջ թավիշին» կարգախոսով: «Բոլորը հնարավորություն ստացան՝ ով օգտագործեց՝ օգտագործեց, ով չօգտագործեց՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ