Վանեցյանը թուրքերի հե՞տ ա համագործակցում, բա կարում ես գերիներին բեր․ անհետ կորած զինվորների հարազատներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կարող է գերիների վերադարձն ապահովել, եթե ինչ-որ կերպ ներգրավված լինի երկրի կառավարմանը, բայց չի կարող դա անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։

«Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ Փաշինյանին աջակցելու լիազորություն չունի։

Պատասխանելով հարցին, թե կհամաձայնի Փաշինյանի հնարավոր առաջարկով պաշտոն ստանձնել ու գերիների վերադարձն ապահովել՝ Վանեցյանն ասել է, որ այսօր արդեն միայնակ չէ, իր հետ շատ մարդիկ կան, ներգրավված է Հայրենիքի փրկության շարժման մեջ, իրենցից պահանջ կա՝ փոխել վարչապետին ու կառավարությունը և ձևավորել ազգային կառավարություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ