«Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին…»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում է արել՝ տեղեկացնելով, հրապարակում իր ելույթի ժամը։

«Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին:

Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ