Բավ է, որքան արյուն ենք թափել․ Արցախի նախագահի հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածե, որում նշվում է․ «Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջում է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը տարածվել է այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն գնահատել է հեղաշրջման փորձ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ