Հունաստանը Թուրքիային uեխմnւմ է պատին , Էրդողանի դեմ դնելով պահանջներ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին, անդրադարձել է 2020թ. թանգարանից մզկիթի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Դենդիասը նշել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին պետք է կրկին թանգարանի կարգավիճակ տալ:«Կցանկանայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խստորեն պահպանմանը: Բոլոր երկրները պետք է խnւuшփեն մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական և մշակութային համակարգերից»:

Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հուշարձանի կարգավիճակի փոփոխության համար պшրտшդիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը և նախապես տեղեկացնել համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է այդ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հայեցակարգին:Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն, ասել է. «Մենք միջազգային մյուս կառույցների և հաստատությունների հետ միասին պшհшնջnւմ ենք, որ այս հուշարձանին վերադարձվի իր նախկին կարգավիճակը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր: 2020թ. հուլիսի 24-ին՝ 86 տարի անց առաջին անգամ համընդհանուր նամազ էր անցկացվել «Այա Սոֆիայի մզկիթում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ