Քիչ առաջ Եղվարդի խճուղում մեքենա է ընկել փոսը

Եղվարդի խճուղում, «Արմենա Թի-Վի»-ի մոտ այսօր առավոտյան մեքենա է ընկել փոսը: Ըստ այս պահին առկա տվյալների հնարավոր վիրավորների մասին տեղեկություն չկա:

Լուսանկարում տեսանելի է, որ մեքենան բավական լուրջ վնասվել է: Auroranews-ը փորձեց հասկանալ, թե ով է պատասխանատու նման իրավիճակում:

Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ մեքենայի վարորդը պետք է գրավոր դիմում ներկայացնի իրենց, որից հետո համապատասխան ստորաբաժանումը դեպքի մասով առանձին վարչական վարույթ կիրականացնի, որով կպարզվի միջադեպի փաստական հանգամանքները, և օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կկայացվի Երևանի քաղաքապետի որոշումը՝ փոխհատուցում տալու կամ չտալու մասով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ