![]()
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայր կօգտվի սահմանամերձ համայքներին տրվող մի շարք արտոնություններից։
Առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այլ բնակավայրերի ընդգրկումը։
Իսկ մինչ այդ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 33 բնակավայրերից բացի բացի նախատեսված արտոնություններից կօգտվեն նաեւ 33 բնակավայր Սյունիքում, 6-ը՝ Գեղարքունիքում։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակիչ հետեւյալ արտոնություններից․
Անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում։
Տարեկան մինչեւ 360 խմ գազի սպառման դեպքում փոխհատուցում 50 % չափով։
Տարեկան 1440 կվտ էլեկտրաէներգիայի սպառման դեպքում փոխհատուցում 50% չափով։
Ոռոգման ջրի սակագնի փոխհատուցում 50 % չափով։
Դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
ՀԽՍՀ խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդները կփոխհատուցվեն առանց տարիքային սահմանափակման։
![]()