![]()
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով վաղը՝ փետրվարի 23-ին, ՀՀ արտաքրին գործերի նախարար Արա Այվազյանը խորհրդարան կայցելի: 24News-ի տեղեկությունների համաձայն՝ նախարարի և պատգամավորների հանդիպումը դռնփակ է լինելու:
«Հիմնականում տնտեսական բնույթի հարցեր են քննարկվելու: Վերջին շրջանում, գիտենք, շատ է խոսվում ենթակառուցվածնքների ապաշրջափակման մասին, օրեր առաջ էլ Աբխազիան խոսեց իր տարածքով անցնող երկաթուղու վերագործարկման պատրաստակամության մասին: Սրանք բոլորը քննարկման արժանի հարցեր են:
Բացի դրանից՝ նախարարը նոր է վերադարձել Ռուսաստանից, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, և այդ առումով մեզ գուցե ասելիք ունենա»,- ասաց մեր զրուցակիցը:
![]()