Բժիշկը խոսեց արյան խմբերի և COVID-19-ի միջև կապի մասին

Եվրոպական բժշկական կենտրոնի թերապևտ Աննա Կուլինկովիչը պատմեց նոր տեսակի կորոնավիրուսի և մարդու արյան խմբի միջև եղած կապի մասին: Այս մասին հայտնում է Prime գործակալությունը:

Նա նշեց, որ գիտնականները շարունակում են հետազոտություններ անցկացնել կորոնավիրուսային վարակի առանձնահատկությունները պարզելու համար, այնուամենայնիվ, արյան խմբի և հիվանդության ընթացքի կապի վերաբերյալ միանշանակ եզրակացություններ անելը դեռ վաղ է։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, համաճարակի ընթացքում առավել հաճախ COVID-19-ը հայտնաբերվել է արյան II և IV խմբեր ունեցող մարդկանց շրջանում: Վերջիններս, ինչպես նշեց բժիշկը, ամենադժվարն են հաղթահարում հիվանդությունը: Կուլինկովիչը հավելեց, որ կորոնավիրուսի համար ամենաքիչ դրական թեստերը ստացվել են արյան I խմբի տերերի շրջանում:

Բացի դրանից՝ բժիշկն ասաց, որ չինացի գիտնականները ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ մահացության ամենաշատ տոկոսը բաժին է ընկնում արյան II խմբի հիվանդներին:

«Պետք է հիշել, որ տարբեր երկրներում հիվանդության և արյան խմբի կապը ցույց տվող թվերը տարբերվում են: Այսպիսով, օրգանիզմի այլ առանձնահատկություններ, որոնք դեռ ճշտվում են, կարող են մեծ դեր ունենալ», – եզրափակել է Կուլինկովիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ