Սահարա անապատի փոշին կծածկի Եվրոպան

Սահարա անապատից Եվրոպայի ուղղությամբ շարժվում են փոշու և ավազի ամպեր, որոնք շուտով կհայտնվեն Ֆրանսիայում և Իսպանիայում, հայտնում է Copernicus ծառայությունը։ Փոշու դեղին ամպերը կարող են հասնել նաև մինչև Սկանդինավիա, ինչպես նաև Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։

Իսպանիայում սպասվում են «ցեխոտ անձրևներ»։ Ցրտերից հետո փոշու ամպի տեղաշարժը կարող է զգալիորեն բարձրացնել ջերմաստիճանը, ինչպես նաև տեսանելիության վատթարացման պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին եվրոպական մի շարք քաղաքների երկինքը Սահարայից եկող ցիկլոնի պատճառով նարնջագույն էր դարձել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ