![]()
Գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղ ուտելն օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը: РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում:
Կորեացի մասնագետներն անցկացրել են հետազոտությունների մետաանալիզ, որի ընթացքում 18 տարեկանից բարձր մասնակիցները 4-12 շաբաթ ժամկետով իրենց սննդակարգում ներառել են պղպեղ կամ դրանից ստացված սննդամթերք:
Գիտնականները պարզել են, որ պատիճավոր պղպեղում պարունակվող նյութը նվազեցնում է մետաբոլիկ համախտանիշի առաջացման ռիսկը՝ նյութափոխանակության խանգարումների մի համալիր, որն առաջացնում է սրտի հիվանդություններ և 2-րդ տիպի շաքարային դիաբետ։ Մասնավորապես, պատիճավոր պղպեղը միանգամից գործում է մի քանի ուղղություններով խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և արտահայտված հակաօքսիդիչ ազդեցության հաշվին:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ պղպեղ ուտելը կարող է օգնել նորմալացնել շաքարի մակարդակն օրգանիզմում բորբոքումները նվազեցնելու հաշվին: Այնուամենայնիվ, հեղինակները նշել են, որ այս սննդամթերքի օգտակար հատկությունները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական փորձարկումներ:
![]()