Գիտնականը պատմեց, թե երբ միլիոնանոց քաղաքներ կհիմնվեն Մարսում


80 տարի հետո Մարսի վրա կհայտնվի առաջին միլիոնանոց քաղաքը: Այս մասին ասաց ինժեներ Ռոբերտ Զարուբինը: Նա «մարսյան հասարակության» նախագահն է:

Փորձագետի կարծիքով՝ կարմիր մոլորակի վրա առաջին բնակավայրը կտեսնենք 2030 թվականին: Սա համարյա համընկնում է Իլոն Մասքի ճոխ ծրագրերի հետ: Ճիշտ է, միլիարդատերը Մարսի գաղութացումը նախատեսում է մի քանի տարի շուտ սկսել:

Ամերիկյան Perseverance rover-ը այս շաբաթ վայրէջք է կատարել հարևան մոլորակի վրա: Այն Մարս հասավ ընդամենը վեց ամսում: Դրա օգնությամբ ՆԱՍԱ-ն ակնկալում է հավաքել հողի նմուշներ, ինչպես նաև ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալ մոլորակի մասին: Փորձերի թվում նաև մի սարքի գործարկումն է, որը պետք է օգնի Մարսի մթնոլորտից թթվածին ստանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ