Ժիրինովսկին առաջարկել է քաշի սահմանափակում մտցնել

Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել առաջարկով ՝ Ռուսաստանի բնակիչների և պաշտոնատար անձանց նկատմամբ քաշի սահմանափակումներ ներդնելու մասին:

Նրա խոսքով ՝ պետությունը ստիպված է մեծ գումարներ ծախսել ավելորդ քաշ ունեցող քաղաքացիների, նրանց «բուժման ու սննդակարգի» վրա:

«Միաժամանակ մարդիկ, որոնք նորմալ են զգում, պետությունից ավելի քիչ գումար են ստանում: Ես ասացի դեռ 2014-ին՝ գրեթե յոթ տարի առաջ. Եկեք 80 կիլոգրամ սահմանենք», – պարզաբանել է քաղաքական գործիչը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում:

Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, Ժիրինովսկին կոչ է արել նրանց համար հաստատել հարյուր կիլոգրամ քաշի նորմ:

«Պաշտոնյայի քաշը պետք է լինի հարյուր կիլոգրամ է և ոչ ավելի: Եվ եթե 120, 150 է, ապա դա ի՞նչ է», – վրդովվել է խորհրդարանականը:

Որպես գիրության դեմ կանխարգելիչ միջոց՝ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը իշխանություններին առաջարկել է առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդներ տալ ռուսաստանցիներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ